ԲՀԿ-ն Ստեփանավանում քաղաքապետի թեկնածու է առա...

ԲՀԿ-ն Ստեփանավանում քաղաքապետի թեկնածու է առաջադրել Հարություն Ղարագյոզյանին
Լոռու մարզի Ստեփանավան համայնքում համամասնական ընտրություններին երեք կուսակցություն է մասնակցելու՝ «Բարգավաճ Հայաստան»,  Հայ Ազգային Կոնգրես,  «Քաղաքացիական պայմանագիր»։ Այս մասին հայտնում է Panorama.am-ը։

ԲՀԿ ընտրական ցուցակը ղեկավարում է Հարություն Ղարագյոզյանը։ ՀԱԿ ընտրական ցուցակը գլխավորում է Վանո Հակոբյանը, ՔՊ-ինը՝ Ստեփանավանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ այստեղ քաղաքապետի ընտրություններ կանցկացվեն նոյեմբերի 14-ին,  թեկնածուների գրանցումն ավարտվել է հոկտեմբերի 15-ին։ Այստեղ նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հոկտեմբերի 20-ին, կավարտվի նոյեմբերի 12-ին։