ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը գտնում է, որ իրենց կուսակցությունը շարունակելու է գործել «Հայրենիքի փրկության շարժման» հետ, քանի որ նրանք պետք է խուսափեն ֆորս մաժորային իրավիճակներից ․«Եթե նախնական պայմանավորվածություններ չպահպանվեն, ապա լուրջ խնդիրներ կլինեն, բայց ես չգիտեմ՝ ինչ են խոսել Փաշինյանը և Ծառուկյանը: Կգա ապրիլի 20-ը, կտեսնենք՝ ինչ գործողություններ է անում Նիկոլ Փաշինյանը, չեն լինի գործողություններ՝ ժողովուրդը նորից ոտքի կկանգնի, բայց ես ենթադրում եմ՝ ընտրությունները լինելու են»,- ասաց Մելքումյանը:
«Մենք զուգահեռ գնում ենք 17-ի ձևաչափով, որպեսզի եթե որևէ պայմանավորվածություն խախտվի և ֆորս մաժորային իրավիճակներ լինեն, ընդդիմությունը կարողանա քայլեր ձեռնարկել: Մենք «Հայրենիքի փրկության շարժման» ձևաչափի շարժման մեջ ենք և որևէ նոր բան չի քննարկվել, ես մարտի 28-ի հանրահավաքին մասնակցելու եմ, բայց մենք չենք քննարկել, որ կիրակի օրվա հանրահավաքին գնալու ենք, թե ոչ»,- նշեց պատգամավոր Միքայել Մելքումյանը:



