ԲՀԿ-ն ազգային արժեհամակարգ է պաշտպանում, տրան...

Այսօր Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանին ուղղված հարցին, թե պատրաստվում են անսալ վարչապետի հորդորին և խմբակցությունում քննարկել Նաիրա Զոհրաբյանի` մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնում մնալու նպատալկահարմարությունը, պատգամավորը պատասխանեց, որ Նաիրա Զոհրաբյանը ունի բոլոր անհրաժեշտ մասնագիտալան որակները կանոնակարգով իրեն սահմանված գործառույթները իրականացնեռլու համար.

«Ծանոթ լինելով վարչապետի հայտարարությանը` կարծում ենք, որ կա տեղեկատվության թյուրըմբռնում, կամ միգուցե վարչապետը ամբողջապես չի տրապետում ինֆորմացիային: Նաիրա Զոհրաբյանը կանոնակարգով սահմանված իր բոլոր պարտականությունները իրականացրել է հավուր պատշաճի: Մասնավորապես` նա այդ անձին հրավեր չի ներկայացրել: Այն փաստաթուղթը, որ շրջանառվում է խորհրդարանում, և որը վարչապետը այսօր մատնանշեց, ընդամենը անվտանգությանը տրամադրված հասարակական կազմակերպությունների ցանկն է, որոնք գրանցվել են օնլայն հարթակում ` մասնակցության ցանկություն հայտնելով: Զոհրաբյանի կողմից այդ կազմակերպությանը որևէ հրավեր չի եղել: Պաշտոնական հրավերներ եղել են 3 կազմակերպությունների, որոնց ցանկում տրանսգենդերի ներկայացրած կազմակերպություը չի եղել»:

 Պատգամավորը ավելացրեց`  Զոհրաբյանը որպես նիստը վարող հանձնաժողովի նախագահ հավուր պատշաճի է կատարել իր գործառույթները, մասնավորպես` չի ընդհատել Լիլիթ Մարտիրոսյանի  ելույթը, հնարավություն է տվել մինչև վերջ ավարտել իր միտքը, պարզապես  մատնանշել է, որ ելույթը օրակարգից դուրս է եղել, և նրանց դուրս հրավիրել:

Անդրադառնալով ԲՀկ պատգամավորներից մեկի հնչեցրած տեսակետին` լրագրողի հարցին, թե ԱԺ պատգամավորը կարող է կարծիք ունենալ, որ ոչ բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ, Իվետա Տոնոյանը ասաց, որ ցակացած պատգամավոր պարտավոր է իր կարծիք ունենալ, սակայն իրենց տեսակետը հետևյալն է`  ԲՀԿ-ն ազգային արժեհամակարգ է պաշտպանում, մարդու իրավունքների պաշտպանության, սահմանափակման, կամ տրանսգենդեր լինել-չլինելու հարցը չի քննարկում: