Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Ջնահ թաղամասում շենքերից մեկին Իսրայելի զինված ուժերի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի:
Այդ մասին հաղորդել է լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA)՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ հարվածի հետևանքով վիրավորվել է առնվազն 57 մարդ։
Ավելի վաղ արաբական լրատվամիջոցները հայտնել էին 4 զոհի և 32 տուժածի մասին: