«Բեսպրեդել»՝ օրը ցերեկով․ Սերգեյ Բագրատյանի ո...

Երբեմնի մոլի ԲՀԿ-ական, այժմյան ՔՊ-ի կարկառուն ներկայացուցիչ, Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը և որդին՝ Շանթ Բագրատյանը փորձում են վախի մթնոլորտ ստեղծելով իրենց հեղինակությունը հաստատել Վայք քաղաքում։ Yerevan.Today-ի տեղեկություններով Բագրատյանի որդին օրերս իր ընկերների հետ դաժան ծեծի է ենթարկել վայքեցի մի քաղաքացու։

Մտնելով վայքեցու աշխատասենյակ, Բագրատյանի որդին և ընկերները ձեռքին ծանր առարկայով հանկարծակիի բերելով, 28 տեղից հարվածներ են հասցրել նրան՝ հասցնելով այն վիճակին, որ արնաշաղախ վիճակում վերջինիս տեղափոխել են հիվանադանոց։

Դեպքից հետո ծեծի ենթարկված քաղաքացին փորձել է իր հարաբերությունները պարզել Բագրատյանների հետ, սակայն, ինչպես հայտնում է մեր աղբյուրը, Սերգեյ Բագարտյանը սկզբում փորձել է կոծկել որդու արարքը՝ ասելով, որ ներողություն կխնդրի, այնուհետև հայր և որդի ասել են՝ լավ են անում։

Բան այն է, որ Բագրատյաններին դուր չի գալիս, երբ իրենց, այս դեպքում՝ ՔՊ-ին հակադրվում են կամ օրվա իշխանությունների դեմ են խոսում Վայքում։ Այս ծեծի դեպքն էլ նման օրինակներից է, երբ փորձել են ճշել ընդդեմ իշխանությունների արտահայտվող քաղաքացուն։

Ամբողջական սկզբնաղբյուր կայքում