Բեռլինում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Վաշինգտ...

Սեպտեմբերի 12-ին աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Գեզա Անդրեաս ֆոն Գայրին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերի արդյունքները և ստեղծվելիք տնտեսական հնարավորությունները: Պետքարտուղարն իր հերթին բարձր է գնահատել ՀՀ կառավարության ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության ապահովմանը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ապաշրջափակման արդյունքում ստեղծվող տնտեսական համագործակցության նոր հնարավորություններին և այդ ուղղությամբ համագործակցելու պատրաստակամությանը։ Քննարկվել են նաև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունն ու այլ օրակարգային հարցեր։