Ուկրաինան ապագայում կկարողանա օգտագործել գերմանական պահեստներից ստացված զենքը ինքնապաշտպանության համար, ներառյալ հնարավոր հարվածները Ռուսաստանի տարածքում ռազմական օբյեկտների վրա: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բարբոքը, փոխանցում է Tagesschau-ն։
Նա ընդգծել է, որ Ուկրաինան պարտավոր չէ սպասել իր տարածքի վրա հարձակման, պաշտպանվելու համար։
«Ուկրաինայի ինքնապաշտպանության իրավունքը չի նշանակում, որ հրթիռը նախ պետք է հատի սահմանը կամ մտնի այնպիսի քաղաք, ինչպիսին Խարկովն է, նախքան իրեն թույլ տրվի պաշտպանվել: Նույնիսկ լավագույն հակաօդային պաշտպանությունը չի կարող միշտ կանխել դա»,- նշել է նախարարը։
Նա ընդգծել է կանխարգելիչ միջոցառումների կարևորությունը ապագա հարձակումները կանխելու համար՝ նշելով, որ արձակման վայրերի ոչնչացումը կարող է անհրաժեշտ միջոց լինել։
Բերբոքը նաև ընդգծել է, որ այդ գործողությունների շրջանակը հրապարակայնորեն չի քննարկվի՝ զսպողություն ապահովելու և ռուս զինվորականների համար առավելություններից խուսափելու համար։