Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է...

Բելգորոդում և Բելգորոդի մարզում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել:

Այս մասին հայտնել է մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը: 

«Բելգորոդում և Բելգորոդի մարզում հրթիռների վտանգի ազդանշան է միացել: Եթե տանն եք, մի մոտեցեք պատուհաններին: Պատսպարվեք ամուր պատերի մոտ՝ առանց պատուհանների սենյակներում (միջանցք, լոգարան, զուգարան, մառան): Եթե փողոցում եք, գնացեք ապաստարան կամ այլ անվտանգ վայր»,- գրել է Գլադկովը «Տելեգրամ»–ի իր ալիքում: