Բելգիայում ահաբեկչություն կազմակերպելու մեջ կ...

Ֆրանսիայի հակահետախուզության աշխատակիցները ձերբակալել են երեք դեռահասների, ովքեր կասկածվում են Բելգիայում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ։ Այս մասին հայտնում է Agence France-Presse (AFP) գործակալությունը։

Գործակալության հաղորդմամբ ՝ 15-17 տարեկան երեք դեռահասներ ձերբակալվել են Ֆրանսիայի երեք քաղաքներում։

Ըստ ուժայինների՝ երիտասարդները «ահաբեկչություն էին նախապատրաստում Բրյուսելի համերգասրահներից մեկում»։

Ինչպես նշել է AFP-ն, ձերբակալվածները «հակված են արմատական իսլամիզմի գաղափարներին»։