Բելգիայի թագուհի Մաթիլդան աշխատանքային այցով...

Բելգիայի թագուհի Մաթիլդան աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում:

Բելգիայի թագուհին կլինի Հայաստանում մինչև ամսի 15-ը՝ որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպան։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ այս այցը հնարավորություն կընձեռի ընդգծել Կայուն զարգացման 2030 օրակարգի կարևորությունը և ուղիղ երկխոսություն հաստատելու հայ հասարակության բազմաթիվ դերակատարների հետ, որոնք ներգրավված են նորարարության, սոցիալական ներառման, առողջապահության, կրթության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում:

Թագուհին կունենա բարձր մակարդակի հանդիպումներ Հայաստանի իշխանությունների հետ՝ քննարկելու երկրի առաջնահերթությունները Կայուն զարգացման նպատակների իրագործման և 2030 թվականի տեսլականի շրջանակներում առկա մարտահրավերների վերաբերյալ։