Սեպտեմբերի 6-ին Բելառուսի տարբեր քաղաքներում «Միասնության երթ» է անցկացվել նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, հաղորդում է Meduza լրատվամիջոցը։ Չնայած հորդ անձրևին՝ Մինսկում երթին ավելի քան 100 հազար մարդ է մասնակցել։
Երթի ավարտին ոստիկանությունը ձերբակալություններ է իրականացրել։
Ruptly գործակալության փոխանցմամբ՝ Գրոդնոյում «Միասնության երթի» ընթացքում ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել։ Այնտեղ ևս կատարվել են ձերբակալություններ։



