Բելառուսում առաջարկել են սահմանափակել քաղաքաց...

Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունել են օրենսդրական փոփոխությունները, որոնք նախատեսում են երկրից քաղաքացիների ելքը ժամանակավորապես սահմանափակելու հնարավորությունը՝ ազգային անվտանգության շահերից ելնելով։  

Օրինագծի համաձայն՝ Պետական անվտանգության կոմիտեին առաջարկվում է ժամանակավորապես սահմանափակել ֆիզիկական անձանց ելքը Բելառուսից։

Փաստաթուղթը նախատեսում է նաեւ պետական ​​մարմինների աշխատակիցների՝ արտերկիր մեկնելու կարգի լրացուցիչ կարգավորում։

Օրինագիծն ուժի մեջ մտնելու համար պետք է երկրորդ ընթերցմամբ ընդունվի ստորին պալատի կողմից։ Վերջին փուլում այն պետք է ստորագրի նախագահը։