Բելառուսն ավարտել է Ուկրաինայի հետ սահմանի ցամաքային հատվածի սահմանազատման աշխատանքները: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնել է Բելառուսի պետական սահմանային կոմիտեի նախագահ Կոնստանտին Մոլոստովը։
«Լուրջ ուշադրություն ենք հատկացնում ուկրաինական հատվածում պետական սահմանի սահմանազատումը շարունակելուն։ Այսօրվա դրությամբ մենք կատարել ենք ամբողջ ցամաքային հատվածի սահմանազատման աշխատանքները», - Մոլոստովի խոսքերն է մեջբերել ԲելՏԱ պետական լրատվական գործակալությունը։
Նա հավելել է , որ մնացել է միայն սահմանի ջրային հատվածը, որն անցնում է Դնեպր և Սոժ գետերով:



