Բելառուսի նախագահի ընտրությունները նշանակված...

Բելառուսի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2025թ. հունվարի 26-ին։ Այս մասին տեղեկացրել է հանրապետության ԿԸՀ-ն թելեգրամ-ալիքում։

«Բելառուսի Հանրապետության նախագահի ընտրությունները տեղի կունենան 2025թ. հունվարի 26-ին։ Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր Բելառուսի Հանրապետության  Ազգային ժողովի Ներկայացուցիչներչի պալատի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորների կողմից»,- նշված է հաղորդագրությունում։