ԲԴԽ անդամներն ընդունել են ԱՄՆ դատավորի գլխավո...

Այսօր՝ հունիսի 24-ին, Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանը, Խորհրդի անդամներ Դ. Խաչատուրյանը, Ա. Մխիթարյանը, Գ. Բեքմեզյանը, Ս. Միքայելյանը և Լ. Մելիքջանյանը ընդունել են ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի դատավոր, ԱՄՆ հայ իրավաբանների միության վարչության անդամ, Կալիֆոռնիայի իրավաբանական համալսարանի իրավաբանների և դատավորների էթիկայի պրոֆեսոր Էմմի Աշվանյանի գլխավորած տարբեր երկրների իրավաբաններից կազմված պատվիրակությանը:

Հանդիպման մասնակիցները «Դատավորի արտադատարանական հայտարարությունները վարքագծի կանոնների համատեքստում» թեմայով կլոր-սեղան քննարկման ընթացքում անդրադարձել են դատավորների անկախությանը, անկողմնակալությանը և բարեվարքությանն առնչվող հարցերի, ներակայացրել իրենց երկրների օրենսդրական և իրավակիրառ փորձը:

Քննարկմանը մասնակցում էին նաև Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի, Արդարադատության նախարարության և Դատական դեպարտամենտի ներկայացուցիչներ:
Հանդիպման ավարտին կողմերը հույս հայտեցին, որ համանման քննարկումները կկրեն շարունակական բնույթ: