![Բայրամովը մեկնել է Գերմանիա](/imgs/posts/medium/2025/02/7492d45.jpeg)
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը այցով մեկնել է Գերմանիա: Այցի շրջանակում նախատեսվում է Բայրամովի մասնակցությունը Մյունխենի անվտանգության 61-րդ համաժողովին, ինչպես նաև հանդիպումներ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Փետրվարի 14-16-ը Գերմանիայում կանցկացվի Մյունխենի անվտանգության 61-րդ միջազգային համաժողովը, որին կմասնակցեն երկրների և կառավարությունների ավելի քան 60 ղեկավարներ։