ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ԵՄ իր գործընկերների հետ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք «Քսանյակի» (G20) գագաթնաժողովում կքննարկի Կիևի դիրքերի ամրապնդման հնարավորությունը՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից առաջ։ Այս մասին լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է Վաշինգտոնի ազգային անվտանգության վարչակազմի ղեկավարի օգնական Ջեյք Սալիվանը։
«Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա նա [Բայդենը] հնարավորություն կունենա Եվրամիության իր գործընկերների հետ քննարկել հաջորդ քայլերը, ներառյալ զենքի [մատակարարման] ավելացումը, Կոնգրեսի տրամադրած բոլոր ռեսուրսների բաշխումը, ինչպես նաև Ուկրաինան ուժեղացնելու այլ հնարավորություններ ուսումնասիրելու համար, միջոց, որը լավագույնս փոխանցելու է այդ գործերը հաջորդ վարչակազմին»,- ասել է Սալիվանը՝ պարզաբանելով, որ խոսքը, մասնավորապես, Ուկրաինային աջակցելու գործում Եվրոպայի դերի մեծացման մասին է։
«Մենք կպնդենք, որ դա [եվրոպական երկրների կողմից Կիևին աջակցությունը] շարունակվի և ուժեղանա», - ընդգծել է Բայդենի ազգային անվտանգության օգնականը։ Նրա խոսքով, ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները նպատակ են հետապնդում «Ուկրաինային մարտադաշտում դնել առավել շահեկան դիրքում՝ բանակցություններին ընդառաջ նրան առավելագույն հնարավոր լծակներ տրամադրելու համար»: