Բայդենը կարգադրել է Թայվանին հատկացնել 567 մլ...

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարգադրել է 567 մլն դոլար հատկացնել սպառազինությունների մատակարարմանը եւ այլ ռազմական օգնության ցուցաբերմանը Թայվանին։ Այդ մասին ասվում է նրա գրավոր հայտարարությունում՝ տարածված կիրակի Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից։

«Ինձ սահմանադրությամբ եւ ԱՄՆ օրենքներով որպես նախագահ տրված իշխանությամբ հանձնարարում եմ պետքարտուղարին կարգադրել 567 մլն դոլար հատկացնելու մասին պաշտպանական արտադրանքի եւ Պենտագոնի ծառայությունների, ինչպես նաեւ Թայվանին ռազմական օգնություն հատկացնելու համար»,- հայտնել է Բայդենը։ Անցած տարի ամերիկյան վարչակազմի հատկացրած օգնության ծավալը պաշտպանության նախարարության գծով կազմել է 345 մլն դոլար։

Թայվանն ունի սեփական կառավարում 1949 թվականից, երբ այնտեղ փախան Գոմինդանի ուժերի մնացորդները Չան Կայշիի (1887-1975) գլխավորությամբ՝ պարտություն կրելով Չինաստանում քաղաքացիական պատերազմում։ Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի նահանգներից մեկը։