Բայդենն այցելել է Նոր Օռլեան, որտեղ տեղի էր ո...

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ առաջին տիկին Ջիլ Բայդենը այցելել են Նոր Օռլեան (Լուիզիանա), որտեղ Ամանորի գիշերը տեղի է ունեցել ահաբեկչություն, որի հետեւանքով զոհվել է առնվազն 14 մարդ։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայության լրագրողները։Ինչպես երեւում է տարածված փաստաթղթից, Բայդենը եւ նրա կինը հանդիպել են զոհվածների ընտանիքների, ինչպես նաեւ տեղի իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Բացի այդ, հեռացող վարչակազմի ղեկավարն ու առաջին տիկինը այցելել են Բուրբոն սթրիթ, որտեղ տեղի է ունեցել ահաբեկչությունը, ծաղիկներ դրել զոհերի հիշատակին։ 

Դրանից հետո նրանք գնացել են Սուրբ Լյուդովիկի տաճար, որտեղ տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն։

«Ես եւ կինս այստեղ ենք ձեզ աջակցելու, ձեզ հետ սգալու, ձեզ հետ աղոթելու համար, որպեսզի իմանաք, որ մենակ չեք»,- ասել է Բայդենը պատարագի ժամանակ:

«Ես հանձնարարել եմ իմ թիմին օգտագործել դաշնային եւ տեղի իրավապահ մարմինների բոլոր հասանելի ռեսուրսները՝ մեր հնարավորությունների չափով արագ ավարտելու այս հետաքննությունը»,- ասել է նա: