ԱՄՆ-ը կրճատել է ավելորդ ֆինանսավորումը, այդ թվում՝ 50 միլիոն դոլար Գազայում պահպանակների համար։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը, փոխանցում է Sky News-ը։
«Սա հարկատուների փողերի անհեթեթ վատնում է», - ընդգծել է Քերոլայն Լևիթը՝ կրկնելով նմանատիպ օտարերկրյա օգնության ծրագրերը սառեցնելու անհրաժեշտությունը։
Լևիթի խոսքով՝ «ամերիկացի ժողովուրդը նախագահ Թրամփին մանդատ է տվել նոյեմբերի 5-ին, և նա փորձում է ապահովել, որ վճարվող հարկերը իրականում օգտագործվեն ամերիկացի ժողովրդի կամքին և առաջնահերթություններին համահունչ»: