Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Դուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Դասեմ Սուլեյմանիի սպանության համար:
«Դաժան վրեժ է սպասվում նրանց, ում ձեռքերին մնացել է նրա արյունը, ինչպես նաև այլ նահատակների արյունը»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է Խամենեիի հայտարարության մեջ:
Վերջինս եռօրյա սուգ է հայտարարել երկրում՝ գեներալի մահվան կապակցությամբ։ «Ղուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սուլեյմանին սպանվել է հունվարի 2-ի երեկոյան: Նրա հետ միասին սպանվել են Իրաքի շիա աշխարհազորայինների մի քանի առաջնորդներ:
Պենտագոնից հայտարարել են, որ հարվածը Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համաձայնությամբ: Սպանված Սուլեյմանիին Վաշինգտոնում մեղավոր են համարում Իրաքում ԱՄՆ դեսպանատան և կոալիցիայի բազայի դեմ իրականացված հարձակումների համար:



