Բաշար Ասադի կնոջը կասկածել են բրիտանական հետա...

Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի կինը՝ Ասման, հնարավոր է, որ համագործակցել է բրիտանական հետախուզության հետ։ Այս մասին հայտնել է սիրիացի լրագրող Նիզար Նայուֆը, որը հրապարակել է գաղտնի փաստաթղթեր, որոնք պատրաստվել են հետախուզական ծառայությունների կողմից 90-ականների սկզբին Ասադի հոր՝ Հաֆեզի խնդրանքով։ Հավաստիացվում է, որ Ասադին հետեւել են դեռ այն ժամանակ, երբ նա սովորում էր Լոնդոնում։ Sky News Arabia-ի տեղեկացմամբ՝ Հաֆեզը չի վստահել ապագա հարսին եւ դեմ է եղել նրանց հարսանիքին, որը կայացել է միայն պետության նախկին ղեկավարի հոր մահից հետո։ Ասմայի նկատմամբ անվստահության պատճառով Հաֆեզը հանձնարարել է հետախուզական ծառայություններին վերահսկել հասրին Մեծ Բրիտանիայում եւ իմանալ նրա շրջապատի մասին։ Բաշար Ասադի կինը ծնվել է Լոնդոնում եւ ավարտել է Լոնդոնի համալսարանի Թագավորական քոլեջը։ Սիրիական հետախուզական ծառայությունները պարզել են, որ JPMorgan Bank-ում աշխատելիս նրան ուղեկցել եւ օգնել է բրիտանական հետախուզության աշխատակիցը։ Բացի այդ, Հաֆեզին հայտնել են, որ Ասմայի ու նրա մոր հետ թանկ հյուրանոցներում Բաշարի հանդիպման ժամանակ փողոցում նրանց հսկել են Միացյալ Թագավորության հետախուզական ծառայությունների աշխատակիցները։