 
     
								Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա եկեղեցու շինարարները խաչի առաջին հատվածը կանգնեցրել են կենտրոնական աշտարակի վրա, որի շնորհիվ այն հասել է մինչև 162.91 մետր բարձրության՝ դառնալովայն աշխարհի ամենաբարձր եկեղեցին, հաղորդում է BBC-ն։
Այս ռեկորդը 1890 թվականից ի վեր պահվում է Ուլմի տաճարի կողմից (եկեղեցի, որի կառուցումը սկսվել է 14-րդ դարում և ավարտվել 19-րդ դարում), որի բարձրությունը 161 մետր է։
Անտոնիw Գաուդիի Սագրադա Ֆամիլիան կառուցվում է ավելի քան 100 տարի, բայց դրա գլխավոր շենքը նախատեսվում է ամբողջությամբ ավարտել հաջորդ տարի։
Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում խաչի մնացած մասերը կտեղադրվեն Հիսուս Քրիստոսի կենտրոնական աշտարակի վրա, և դրանից հետո դրա բարձրությունը կհասնի 172 մետրի։
Սագրադա Ֆամիլիայի առաջին քարը դրվել է 1882 թվականին, իսկ հաջորդ տարի դրա շինարարությունը ղեկավարել է8 այն ժամանակi երիտասարդ ճարտարապետ Անտոնիո Գաուդին։







