Բարեկարգվում է Ստեփանակերտ-Դրմբոն մայրուղուց...

Բարեկարգվում է Ստեփանակերտ-Դրմբոն մայրուղուց Դահրավ տանող ավտոճանապարհը։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության կոմիտեից։

ԱՀ (Մ-2) Ստեփանակերտ-Դրմբոն մայրուղուց Դահրավ տանող 5 կմ ավտոճանապարհը կասֆալտապատվի։

Ներկա դրությամբ ընթանում են հողային աշխատանքներ։

Ծրագիրն իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։

Ավտոճանապարհի ասֆալտապատման աշխատանքները կավարտվեն 2022-ի հոկտեմբեր ամսին։

ԱՀ քաղաքաշինության նախարարությունը վերահսկում է շինարարական աշխատանքները։