Բարձրացած աղմուկը խոսում է այն մասին, որ, այո...

«Դեկտեմբերի 22-ին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հանդիպել է Արցախի  կառավարության անդամների հետ, ասել է, որ Արցախի լուծարման փաստաթուղթ իրավական դաշտում գոյություն չունի»,- ասուլիսում ասաց  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար, նորաստեղծ «Արդարություն և Վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման հասարակական կազմակերության անդամ Դավիթ Գալստյանը։

Ըստ նրա, բարձրացած աղմուկը խոսում է  այն մասին, որ, այո, Արցախը կա, շարունակում է գործել հանուն արցախցիների, հայ ազգի։

«Այսօր Արցախի պետական ինստիտուտների գործունեությունը խոսում է այն մասին, որ Արցախի հարցը փակված չէ»,- ընդգծեց նա։