Բարձր է գնահատվել Հայաստան-Հնդկաստան դինամիկ...

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության ուժերի շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ բարձր գնահատելով Հայաստան-Հնդկաստան դինամիկ զարգացող հարաբերությունները: 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն ու խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված ՀՀ ջանքերը:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ: