Բարդուղ Գալստյանը չի ներկայացնում Ռամկավար Ազ...

Ռամկավար Ազատական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով քննադատում է ոմն Բարդուղ Գալստյանին առանց լիազորվելու Արցախում ՌԱԿ-ը ներկայացնելու և նրա անունից կեղծ հայտարարություններ անելու և դրանք շահարկելու համար:

«Սույն թվականի ապրիլի 5-ին Արցախի Ռամկավար Ազատական կուսակցության անունից ոմն Բարդուղ Գալստյան համացանցում հայտարարություն է տարածել առ այն, որ ՌԱԿ-ը չի ճանաչում մարտի 31-ին Արցախում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ անօրինական համարելով դրանք:

Տեղեկացնում ենք, որ Ռամկավար Ազատական կուսակցությունը գրանցված է ՀՀ-ում, և ՌԱԿ-ի անունից իրավունք ունի հանդես գալ միայն Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունը»,- նշված է հայտարարության մեջ:

Կուսակցության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ ՌԱԿ ԿՎ-ը հետևելով մարտի 31-ին Արցախում կայացած ընտրությունների ընթացքին և հիմնվելով ինչպես դիտորդների, այնպես էլ ՀՀ իշխանությունների դրական գնահատականների վրա՝ համարում է դրանք օրինական և ժողովրդավարական, որոնք արտացոլում են Արցախի ժողովրդի կամքը:

ՌԱԿ Կենտրոնական վարչությունը հայտարարում է, որ Բարդուղ Գալստյանը չի ներկայացնում Ռամկավար Ազատական կուսակցությունը, հետևաբա իրավասու չէ հանդեսգալ ՌԱԿ-ի անունից:

ՌԱԿ Կենտրոնական վարչություն Ատենապետ Հ. Կարապռտյան

Հիշեցնենք, որ Բարդուղ Գալստյանը հանդես է գալիս՝ որպես Արցախի Ռամկավար ազատական կուսակցության նախագահ, որը նախընտրական շրջանում միացել էր նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանին աջակցող Նոր Արցախ դաշինքին սատարող կուսակցություններին: Սակայն Ռամկավար Ազատական կուսակցության հայաստանյան մարմինը հայտարարություն էր տարածել՝ քննադատելով Բարդուղ Գալստյանին և նշելով, որ նա իրավասու չէ ՌԱԿ-ը ներկայացնելու: