Բաքվում տեղի է ունեցել ադրբեջանցիների կողմից...

Բաքվի  Յասամալի շրջանային դատարանում տեղի է ունեցել Լաչինի միջանցքով Հայաստանի Հանրապետություն անցնելու ժամանակ ադրբեջանական սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից ապօրինի առևանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի գործով նախադատավարական նիստը:

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին շինծու մեղադրանք են առաջադրել՝ իբր Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում «ցեղասպանություն իրականացնելու համար»:

Պետական ​​մեղադրող Մուգադես Սուլթանովը խնդրել է գործը փոխանցել դատարան և չփոխել մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցը։

Քրեական գործի քննությունը նշանակվել է հոկտեմբերի 17-ին։