Բաքվում պահվող ռազմագերիների հարցով երկու միջ...

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են.

«Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց  նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության մեկնարկի առնչությամբ Միջազգային  իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցման կարգով հայտնում է, որ դեռևս 2022 և 2024 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից՝ Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց արդար դատաքննության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների պաշտպանությանն ուղղված երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

ՄԻՀՆ գրասենյակը հետևում է նաև այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին։ Ցանկանում ենք տեղեկացնել, որ ըստ սահմանված ընթացակարգի և ժամկետների Եվրոպական դատարան կներկայացվեն անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ և պահանջներ»։