![Բաքվում հապճեպ շենքից վտարել են «Ռուսական տան...](/imgs/posts/medium/2025/02/e0528e4.jpeg)
Բաքվում այն շենքից, որտեղ գործում էր «Ռուսական տունը», ապամոնտաժվել է ցուցանակը երկու լեզուներով։
Ինչպես տեղեկացրել է APA-ն, երեկ «Ռուսական տան» աշխատակիցները պատերից հանել են ցուցանակներն ու ազատել տարածքը։
Ադրբեջանը Ռուսաստան է ուղարկել «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելու նոտա։ Ռուսական կողմին տեղեկացնելուց հետո, որ Ռուսական տեղեկատվական-մշակութային «Ռուսական տուն» կենտրոնը՝ Ադրբեջանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը, գրանցում չունի որպես իրավաբանական անձ, եւ կազմակերպությունը լրջորեն խախտում է Ադրբեջանի օրնեսդրությունը, 2025թ. փետրվարի 3-ին ռուսական կողմին ուղարկվել է նոտա «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելու մասին։