Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երևան...
Պաշտոնական Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական-նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
 
«Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ։ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղությունը բուն Հայաստանի շահերից է բխում։ Ադրբեջանն իր հերթին կշարունակի ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համար», - այսօր լրագրողներին ասել է Հաջիևը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը։
 
Նա նաև նշել է, որ Բաքուն դրական է գնահատում Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի Սոչիի հանդիպման արդյունքները։