Բաքուն պատասխանել է Փաշինյանի՝ երեք անցակետեր...

Ադրբեջանի հետ սահմանին երեք անցակետ  տեղակայելու մասին ՀՀ կառավարության որոշումը մենք գնահատում ենք որպես 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով ստանձնած պարտավորությունների կատարման իմիտացիա։  Այս մասին,  Sputnik Азербайджан-ի փոխանցմամբ,  հայտարարել է փոխվարչապետ Շահին Մուսթաֆաեւը ։

«Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությանը վերաբերող 9 - րդ կետի պայմանները չկատարելու գլխավոր պատճառը Հայաստանի կողմից  ավտոմոբիլային ճանապարհի օպտիմալ  երթուղի տրամադրելու ցանկության բացակայությունն է», - հայտարարել է  Մուսթաֆաևը։