Բաքուն Երևանին հաշտության պայմանագրի ընդլայնվ...

Բաքուն խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրեր է ներկայացրել Երևանին, և այժմ սպասում է Հայաստանի արձագանքին։ Այդ մասին Բիշքեկում AzTV հեռուստաալիքին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

«Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ բանակցություններում առաջընթացով, մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի կնքման, հաղորդակցությունների բացման և սահմանի սահմանազատման շուրջ»,- ընդգծել է նախարարը։