Բաքուն Երևանից «ականապատ տարածքների ճշգրիտ քա...

Հայաստանի տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը կազմել է 25 տոկոս: Այս մասին  Envoy ամսագրին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

«Միջազգային ճնշումներից հետո Հայաստանը տրամադրեց որոշ քարտեզներ, բայց դրանք ընդամենը 25 տոկոսով էին ճշգրիտ: Վերջին դեպքերի (ականների պայթյունների) ավելի քան 55 տոկոսը տեղի է ունեցել այդ քարտեզներում չընդգրկված տարածքներում», -նշել  է Հաջիզադեն՝ նշելով, որ Հայաստանի քարտեզները ցույց են տալիս մոտ 400 հազար ականների տեղակայման վայրերը, սակայն իրական թիվը, նրա խոսքով, մոտ 1,5 միլիոն է։

«Ականների հարցում Հայաստանի այս մոտեցումը ևս մեկ հետքայլ է հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում խաղաղության և վստահության ամրապնդմանն միջոցառումների ուղղությամբ»,- ընդգծել է նա՝  նշելով, որ Բաքուն ակնկալում է, որ «Երևանը կտրամադրի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, որը կապահովի ներքին տեղահանվածների անվտանգ վերադարձը և տուժած շրջանների վերակառուցումը»։