Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մ...

Շարունակում ենք կարծել, որ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակներում չափազանց կարևոր է: Այդ մասին Կառավարության՝ հունիսի 16-ի նիստին հույս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն: 

«Միևնույն ժամանակ որքան էլ դժվար է, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղություն հաստատելու ուղղությամբ մեր աշխատանքները պետք է լինեն շարունակական: Այս հարցում մենք պետք է լինենք հետևողական»,- ասաց նա: