
Բաքու կատարած իմ այցի շրջանակում անդրադարձել եմ Հայաստան-Ադրբեջան խաղաղության փաստաթղթի շուտափույթ ստորագրման անհրաժեշտությանը: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ պատասխանելով հարցին՝ որքանո՞վ է կարևորում ԵՄ կողմից Հայաստան-Ադրբեջան խաղաղության փաստաթղթի շուտափույթ ստորագրումը, դրա անհրաժեշտությունը, արդյոք այդ հարցը բաձրաձայնվել է Բաքու կատարած իր այցի շրջանակներում:
Կալասը նշեց, որ միանշանակ է, որ ոգևորված են կարգավորման գործընթացով Հայաստանի և Արդբեջանի միջև:
«Իհարկե, կցանկանանք տեսնենք այս գործընթացի ամփոփումը որքան հնարավոր է շուտ: Կայունություն մեզ անհրաժեշտ է ամբողջ աշխարհում, ոչ միայն այս տարածաշրջանում: Եվ այո՛, Բաքու կատացած իմ այցի շրջանակում անդրադարձել եմ խնդրին: Մենք երկխոսում ենք փոխկապակցվածության մասին և քննարկում ենք տարբեր հնարավորություններ, որոնք կարող են առկա լինել երկու երկրների համար և նաև Եվրոպային կապելու Կենտրոնական Ասիայի հետ այս գործընթացն այդ համատեքստում ամփոփովի հնարավորինս արագ»,- ասաց նա: