Հանձնաժողովի խնդիրն է ամբողջությամբ հետաքննել վթարի հարցը, պատճառները և բոլոր մանրամասները և տեղեկացնել ինչպես ինձ, այնպես էլ ադրբեջանական հանրությանը, ըստ APA գործակալության՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ինքնաթիռի կործանմանն առնչվող հանդիպման ժամանակ։
«Ըստ ինձ տրամադրված տեղեկությունների՝ Բաքու-Գրոզնի երթուղով թռչող AZAL ինքնաթիռը եղանակի վատթարացման պատճառով փոխել է ուղղությունը և սկսել թռչել դեպի Ակտաու օդանավակայան, և վայրէջքի ժամանակ տեղի է ունեցել վթար։ Ինքնաթիռի կործանման պահերը լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում են։
Այսպիսով, բոլորը կարող են դա տեսնել: Սակայն վթարի պատճառները մեզ հայտնի չեն։ Տարբեր վարկածներ կան: Կարծում եմ՝ դեռ վաղ է դրա մասին խոսելը։ Գործը պետք է ամբողջությամբ հետաքննվի։ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել, և, իհարկե, Ադրբեջանի հանրությունը պարբերաբար կտեղեկացվի ինչպես հանձնաժողովի աշխատանքի արդյունքների, այնպես էլ քրեական գործի ընթացքի մասին»,-նշել է Ալիևը։