Բանանի Միհրանին պատկանող հյուրանոցը փակել են

«Հայոց Համազգային միասնություն» կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանին կամ առավել հայտնի Բանանի Միհրանին պատկանող «Կեչառիս» հյուրանոցը փակել են։ Կուսակցությունում դա կապում են նրա հարցազրույցների հետ։

«Վարչախմբի բռնաճնշումները Միհրան Պողոսյանի նկատմամբ նոր թափ են ստանում.
«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի հարցազրույցից 3 օր անց օրվա իշխանությունը որոշել է փակել Պողոսյանի ընտանիքի հետ կապ ունեցող «Կեչառիս» հյուրանոցը, փորձելով լռեցնել ՀՀՄ նախագահին:

Հիշեցնենք, որ հարցազրույցում կուսակցության նախագահը մասնավորապես ահազանգել էր, որ իշխանությունները պատրաստվում են Ադրբեջանին հանձնել Տիգրանաշեն գյուղը»,-ասում է կուսակցությունից Հայկ Ստեփանյանը։