Բանակում տեղի են ունենում դրական փոփոխություն...

«Այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում, միտված են բանակն ուժեղացնելու: Թե´ դպրոցից, թե´ բուհերից, թե´ միջին մասնագիտական հաստատություններից բանակ գնացողները պետք է լավ գիտելիք ունենան: Նախնական մասնագիտականները նախկինում չէին ավարտում, գնում էին բանակ, հիմա մենք այնպես պետք է անենք, որ ավարտեն և լավ մասնագետներ գնան բանակ, որ դրանով ուժեղացնեն բանակը»,-այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարի կարծիքով՝  բանակում տեղի են ունենում դրական փոփոխություններ.

«Պաշտպանության նախարար Տոնոյանի հետ պարբերաբար քննարկում ենք գիտական դաշտն ուժեղացնելու, մեծացնելու մասին, որովհետև այսօր դպրոցն ավարտում են նաև տեխնիկական լավ գիտելիքներ ունեցող աշակերտներ, որոնք իրենց գիտելիքը պետք է օգտագործեն բանակում»: