Բանակցությունների սեղանի շուրջ շարունակելու ե...

Ադրբեջանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում մշտապես կեղծ տեղեկատվություն տարածելով` հենք է ստեղծում, որ կարողանա իր իսկ կողմից գործած սադրիչ գործողությունները ներկայացնել իբրև հայկական կողմի նախահարձակ գործողություններ: Այս մասին ԱԺ-ում ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Պապիկյանի խոսքվ`այս ամենի պատճառն ադրբեջանական կողմի նպատակներն են` ի ցույց դնելու, որ հայկական կողմը որոշակի ագրեսիվ գործողությունների միտում ունի:

«Նման բան չկա, հայկական կողմը բանակցությունների սեղանի շուրջ շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը՝ իհարկե, նաև պաշտպանելով մեր երկրի սուվերեն տարածքը», - ասաց նա: