
Մարդիկ Հայաստանում ծանուցումները ընկալում են որպես նեգատիվ ինֆորմացիա. եթե մենք նայում ենք Էստոնիային, նույն իսկ Ռուսաստանին, իրենց մոտ էլեկտրոնային հաղորդակցության տիրույթում ինֆորմացիայի 90 տոկոսը պոզիտիվ է քաղաքացու համար, լավ բաներ է ինքը լսում, լավ խաբարներ է ստանում, ըստ այդմ, բոլորը մոտիվացված են մասնակից լինել այդ հարթակին և ունենալ կոմունիկացիա պետության հետ։ Այս մասին, կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Մեզ մոտ, եթե պետությունը քեզ ծանուցումով փնտրում է, անպայման մի պրոբլեմ քո հետ տեղի կունենա։ Մենք սրա մասին պետք է մտածենք»,–ասաց նա։
Փաշինյանն էլ ծիծաղելով արձագանքեց. «Ժպիտով է պետք ուղարկել այդ ծանուցումները, «սմայլիկ» է պետք ուղարկել»։
Մհեր Գրիգորյանն էլ հետ չմնաց. «Բանակ տանելուց մի հատ «սմայլիկ» դնենք, որ մի քիչ պոզիտիվ տոն տանք ծանուցումներին»։
«Ասենք, հետախուզման մասին պետք է ժպիտով ծանուցում ուղարկել»,– շարունակեց Փաշինյանը՝ չկարողանալով զսպել ծիծաղը։
Արդեն լուրջ նա շարունակեց. «Մեր ենթագիտակցության մեջ պետությունն, ընդհանրապես, եգատիվ բան է։ 34 տարվա անկախության ընթացքում մենք դեռ չենք կարողացել մեր ենթագիտակցության մեջ պետությունը բառը, ընկալումը, էմոցիան նեգատիվից դարձնել պոզիտիվ։ Սրա համար կան սոցիալ–հոգեբանական, պատմական և այլ պատճառներ
«Պետություն» բառի էմոցիան պետք է կարողանանք նեգատիվից փոխել պոզիտիվի։ Դրա համար կան բազմաթիվ հիմքեր։ Մեր ֆունդամենտալ պրոբլեմնայնտեղէ, որ պետություն ասելով մենք հասկանում ենք նեգատիվ ինչ-որ բան, իշխանություն ասելով հասկանում ենք նեգատիվ ինչ-որ բան, որովհետև մեր ենթագիտակցության մեջ չկա։ Պետությունը մեզ համար պարսկական, օսմանյան կայսրությունն է, ռուսական կայսրությունն է, բայց դա լրիվ ուրիշ գաղափարական թեմա է»։
Փաշինյանը խոստացավ՝ սրանից հետո «պոզիտիվ» ինֆորմացիաներ կծանուցեն։