Բալթիմորում կամրջի փլուզման հետևանքով մոտ 20...

Փրկարարական խումբը փորձում է ջրից դուրս բերել մոտ 20 մարդու, ովքեր, հնարավոր է, ընկել են գետը, երբ Բալթիմորում գտնվող Ֆրենսիս Սքոթ Քի կամուրջը փլուզվել է նավի բախումից հետո: Այս մասին CNN-ին հայտնել են քաղաքի հրշեջ ծառայությունից։

«Ցավոք, մենք հասկանում ենք, որ Պատապսկո գետում կարող է լինել մինչև 20 մարդ, ինչպես նաև մի քանի մեքենաներ», – ասել են հրշեջները:

Ջրասուզակների խումբը որոնողափրկարարական աշխատանքներ է իրականացնում, սակայն եղանակային պայմանները ծայրահեղ անբարենպաստ են։