Ֆինլանդիայի ռազմածովային ուժերի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի զորավարժությունները, որոնց մասնակցում են մոտ 5000 զինծառայող և 20 դաշնակից նավ, սկսվեել են երկուշաբթի օրը Բալթիկ ծովում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էին Ֆինլանդիայի ռազմածովային ուժերը, «Սառցե քամիներ 25» զորավարժությունները տեղի կունենան երկրի հարավային ափին, Արշիպելագ ծովում և Ֆինլանդիայի ծոցում մինչև դեկտեմբերի 4-ը։
Զորավարժություններին կմասնակցեն Բելգիայի, Դանիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լատվիայի, Լիտվայի, Նիդեռլանդների,
Լեհաստանի և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավեր և անձնակազմ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ականազերծման 1-ին մշտական խմբի (SNMCMG1) անդամները։



