Բալթիկ ծովում մալուխների ճեղքվածքը դիվերսիա է...

Բալթիկ ծովի հատակով անցնող և Ֆինլանդիան Գերմանիային կապող երկու մալուխների վերջին վնասը դիվերսիայի արդյունք է, ասում է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

«Ոչ ոք չի հավատում, որ այս մալուխները պատահաբար են անջատվել», - ասել է Պիստորիուսը, ըստ ARD հեռուստատեսության:

«Պետք է ենթադրել, որ սա դիվերսիա էր։ Ուստի պետք է փաստենք, որ սա հիբրիդային գործողություն է»,- հավելել է գերմանացի նախարարը, փոխանցում է DW-ն։