Բալի կղզում Լեւոթոբի հրաբխի ժայթքման պատճառով չեղարկվել են ավելի քան 20 միջազգային չվերթներ։ Այս մասին տեղեկացրել է Antara ազգային գործակալությունը՝ հղում կատարելով Նգուրահ Ռայի անվան օդանավակայանի գխավոր տնօրենին։
Նա հայտնել է, որ չեղարկվել են 12 ներքին եւ 22 միջազգային չվերթներ, օդանավակայանի օդային տարածքը առայժմ չի տուժել հրաբխի մոխրից։
Լեւոթոբի հրաբխի ժայթքումը սկսվել է նոյեմբերի 4-ին եւ ուղեկցվել 2 հազար մետր բարձրությամբ մոխրի արտանետմամբ, ինչը հանգեցրել է հրդեհների մերձակա բնակավայրերում։ Իշխանությունները տարհանել են ավելի քան 10 հազար բնակչի, 9 մարդ զոհվել է, 63 հոգի՝ վիրավորվել։ Ժամանակավորապես փակվել են չորս օդանավակայաններ։