Բալասանյանը մեկնել է ԱՄՆ և առաջիկա ընտրությու...

Հոկտեմբերին Հայաստանում սպասվում են ՏԻՄ ընտրություններ։ Աշնանը տեղի կունենա  նաև Գյումրու ավագանու ընտրությունները։ Իշխանությունները  փորձում են ուժեղ թեկնածու գտնել, որ կօգնի իրենց հաղթել այս ընտրություններում։ 

Politik.am-ի տեղեկությունների համաձայն իշխանությունները փորձել են իրենց թեկնածու դարձնել Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին, սակայն քաղաքապետը չի ցանկացել  ՔՊ-ի հետ ճանապարհ գնալ։  Բալասանյանի հրաժարվելու պատճառը ոչ միայն պարտված թիմի հետ կապ չունենալու ցանկությունն է այլև այն, որ նա իր քաղաքական գործունեության ընթացքում արդեն իսկ հասցրել է լինել մի քանի թիմերում։ Նա եղել է ՕԵԿ և ԲՀԿ անդամ, իսկ վերջին ընտրություններին քաղաքապետ է դարձել ՀՀԿ աջակցությամբ։ 

Ի դեպ, Բալասանյանը ժամանակին հայտարարել էր, թե «իր ճակատին ՕԵԿ է գրված»։ Իր այս խոսքերը երկար ժամանակ խարանի էին նմանվել։

Մեր աղբյուրի տեղեկացմամբ Բալասանյանն այս ընթացքում հեռացել է ԱՄՆ և կվերադառնա միայն այն դեպքում, երբ թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը լրացած կլինի։