Բակո Սահակյանն ընդունել է Բելգիայի, Կիպրոսի ե...

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին հանդիպում է ունեցել «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի շրջանակներում մեր հանրապետությունում գտնվող Բելգիայի, Կիպրոսի եւ Չեխիայի պատվիրակությունների անդամների հետ, որոնց կազմում էին խորհրդարանականներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ: Այդ մասին  հայտնեցին Արցախի նախագահի մամուլի ծառայությունից։

Քննարկվել են Արցախ-Բելգիա, Արցախ-Կիպրոս եւ Արցախ-Չեխիա կապերին առնչվող մի շարք հարցեր:Նախագահ Սահակյանն Արցախին սատարելու գործում ունեցած նշանակալի ավանդի համար պետական պարգեւներ է հանձնել երեք պատգամավորի:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք: