Մեր խմբակցությունը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ամեն ինչ անելու է, որպեսզի տեղի ունենան արտահերթ ընտրություններ, բայց բախվել ենք նաև որոշակի իրավական կազուսի, և սրա մասին նաև գրում են ընդդիմադիր որոշ հանրային, քաղաքական գործիչներ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր՝ անդրադառնալով Գյումրիում քաղաքական զարգացումներին:
«Այնտեղ որոշակի տարընթերցումներ կա, և իրավական կոլիզիա կա երկու օրենքների միջև: Հարց է առաջանում, թե ե՞րբ պետք է այդ ընտրությունները տեղի ունենան, արդյոք առհասարակ կարո՞ղ են այդ ընտրությունները տեղի ունենալ՝ առանց համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի, որովհետեւ մի շարք իրավաբաններ մեկնաբանում են, որ համայնքապետն է, որ օրինակ, պաստառների փակցնելու տեղերն է սահմանում: Եթե չկա համյնքապետ, ոչ ոք չի կարող դա անել: Համայնքապետն է, որ, օրինակ, ընտրատեղամասերի հետ կապված կարգավորումներ է ստորագրում, ու այստեղ փաստացի որոշակի կազուսի առջև ենք կանգնած»,- ասաց Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ այժմ իրենց խմբակցությունը այդ իրավական խնդիրների քննարկման փուլում է, և փորձում են հասկանալ, թե ինչ մեխանիզմներ կան այդ կազուսը շրջանցելու՝ կարգի բերելու համար: