Հունիսի 12-ին Ազգային Ժողովի շրջակայքում ուժայինների հրահրած բախումներից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ անհետացել է շարժման ներկայացուցիչ Սուրեն Պետրոսյանը։ Իրավապահ համակարգը լուրը հայտնի դառնալուց հետո հայտարարեց, որ բերման ենթարկվածների, ձերբակալվածների մեջ չկա Սուրեն Պետրոսյանը։ Սուրեն Պետրոսյանն անհետանալու պահից հետո զանգերին չէր պատասխանում, նրա հետ կապի միջոցներն ընդհատվել էին։
Մեկ օր անց, բախումներից հետո լուր տարածվեց, որ Սուրեն Պետրոսյանը կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ։ Իսկ ժամեր անց ինքը հրապարակային պատասխանեց լրագրողների հարցերին։
«Երեկ ժամը 18։00-ից... Այս պահին շատ կարճ կասեմ, կխնդրեմ ըմբռնումով մոտենաք դրան։ Շատ երկար զրույց է եղել, բայց կարճ ու հստակ ասեմ՝ որևէ պայմանավորվածություններ, իմ անձի հետ կապված եմ ասում, այն էլ գործընթացներից դուրս, տեսականորեն անգամ չի կարող լինել։ Դրա վրա չի կարող ազդել վախեցնելու կամ այլ փորձեր»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվիստ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը՝ պատախանելով հարցին, որ ՆԳՆ-ից, ԱԱԾ-ին երեկվանից ասում են՝ իրեն չեն բերման ենթարկել ձեզ , որտե՞ղ էիք, ովքե՞ր էին տարել, ի՞նչ էր կատարվել։
Ի վերջո Պետրոսյանն անգամ ինքը չկարողացավ բացատրել, թե ուր էր ահետացել, ովքեր էին նրան տարել ու ինչպես էր ստացվել, որ նա չէր կարողանում կապ հաստատել։ Եթե իրավապահները չէին տարել իրեն, ապա ինչու՞ առևանգման մասին հաղորդում չի տալիս իրավապահներին։



