Դեկտեմբերի 15-ից Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերը գործելու են ամեն օր՝ շուրջօրյա աշխատանքային ռեժիմով։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:
Ավելի վաղ ընդունված կարգավորումների համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վրաստան կարող էին մուտք գործել Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերով: Սահմանային անցակետերը գործում էին ամեն օր՝ ժամը 10:00-24:00 ընկած ժամանակահատվածում: